Պերուացի գիտնականն այլմոլորակայինների մումիաները պաշտոնապես իսկական է անվանել

Նոյեմբերի 7-ին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Գլխավոր Կոնգրեսը երկրորդ լսումն է անցկացրել Պերուում հայտնաբերված «այլմոլորակայինների մարմինների վերաբերյալ»: Ուֆոլոգ Խաիմե Մաուսանը և մի քանի փորձագետներ, որոնց նա հրավիրել էր, կրկին խոսել են խորհրդարանականների հետ:
Նրանք բոլորը հաստատում են նրա խոսքերը։
Լսումների երկրորդ նիստում տարեց ուֆոլոգը որոշել իր հայտարարությունը հիմնավորել փորձագետների ապացույցներով ու խորհրդարան բերել մարդաբանի, բժշկի և ռեփերին: Մաուսանը որպես իր առաջին փորձագետ հրավիրել է մարդաբան Ռոջեր Զունիգային՝ Պերուի Իկա նահանգի Ալոյսիուս Գոնզագայի համալսարանից: Գիտնականը հայտարարել է, որ մումիաներն իրական են և ավելացրել, որ վերջին չորս տարիների ընթացքում նա ուսումնասիրել է հինգ այդպիսի այլմոլորակայինների։
Զունիգան կոնգրեսականներին ցույց է տվել նույն վարկածին հավատարիմ իր 11 գործընկերների նամակը։ Զեկույցից պարզ է դարձել, որ հարցված հետազոտողները օբյեկտները չեն համարում այլմոլորակային էակներ: Սա լուրջ հարված է հասցնում Մաուսանի տեսությանը, որը փորձում է ապացուցել, որ մումիաները այլմոլորակայինների մնացորդներ են։
Արգենտինացի վիրաբույժ Սելեստինո Ադոլֆո Պիոտտոն նույնպես ելույթ է ունեցել լսումների ժամանակ և վերանայել փորձարկման արդյունքները և արարածների պատկերները: Նա դրանք անվանել է «ժամանակակից մարդու զարգացած տարբերակը»։
Այնուհետեւ խոսքը տրվել է մեքսիկացի ռեփեր Կլաուդիո Յարտոյին։ Նա հայտարարել է, որ անձամբ է տեսել ՉԹՕ, եւ ելույթն ավարտել ռեփ կարդալով՝ հավաքվածների ծափերի ներքո։