Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ՝ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը. Աբրահամյան

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ՝ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը. Աբրահամյան

Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել և չի փոխվի: Այն, որ ադրբեջանցիները խոչընդոտել են ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը, սադրանքներ հրահրել, դա նրանց էությունն է, այդ մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Առհասարակ, Ադրբեջանի վերջին 3-4 ամիսների գործողությունները միջազգային ընկալման տեսանկյունից ամրապնդեցին այն մոտեցումը, որ արցախցիները որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել չեն կարող, քանի որ դա ուղիղ ֆիզիկական անվտանգության սպառնալիքի կհանգեցնի:

Ադրբեջանական հարձակումները, տարածքային առաջխաղացումները, խաղաղ բնակչության նկատմամբ կրակահերթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է կամ դրան հասնելու կարգավորումները, այլ՝ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը», - Facebook-ում գրել է պատգամավորը։