Բիթքոինի գինը մի փոքր բարձր է 16 հազար դոլարից

Բիթքոինի գինը մի փոքր բարձր է 16 հազար դոլարից

Բիթքոինը հինգշաբթի առավոտյան էժանացել է 10,5 տոկոսով՝ վաճառվելով 16 հազար դոլարից մի փոքր ավելիով՝ այն բանից հետո, երբ կրիպտոարժույթների Binance խոշորագույն բորսան հրաժարվեց կլանել մրցակցին՝ FTX-ին, վկայում են աճուրդների տվյալները։

Ավելի քան 20 բորսաներում միջին գնի հաշվարկով՝ բիթքոինի արժեքը իջել է 10,5 տոկոսով՝ 16,341 հազար դոլար։ Իսկ կրիպտոարժույթների ամենամեծ բորսայում՝ Binance-ում, բիթքոինն էժանացել է 10,6 տոկոսով՝ 16,361 հազար դոլար։

Չորեքշաբթի երեկոյան 2020թ., նոյեմբերից ի վեր առաջին անգամ, բիթքոինի գինն իջել է 16 հազար դոլարից։