Հաագայում տղամարդը հարձակվել է Բելառուսի դեսպանատան շենքի վրա

Հաագայում տղամարդը հարձակվել է Բելառուսի դեսպանատան շենքի վրա

Հաագայում տղամարդը հարձակվել է Բելառուսի դեսպանատան շենքի վրա:

Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Անհայտ անձը կոտրել է ապակիներն ու ներկել դեսպանատան շենքը: Հրապարակված լուսանկարի վրա կարելի է տեսնել կարմիր և սև ներկ և մակագրություններ՝ «Լուկա-ահաբեկիչ»։ Դեսպանատան շենքի վրա կան նաև բելառուսերեն գրություններ՝ «Կեցցե Բելառուսը»:

Նիդեռլանդներում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, ով վնասել է դեսպանատունը։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը և կատարվում է հետաքննություն։