Անհետ կորած քաղաքացուն փնտրելու ենք պայթյունի էպիկենտրոնում․ ԱԻ նախարար

Առավոտյան ժամը 08.30-ին մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները։ Այդ մասին այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նրա խոսքով՝ ներկա պահին աշխատանքները տարվում են ենթադրվող էպիկենտրոնային հատվածում։ Այնտեղ, հավանաբար, քաղաքացի կա։

Նրա խոսքով՝ ներկա պահին աշխատանքները տարվում են ենթադրվող էպիկենտրոնային հատվածում։ Այնտեղ, հավանաբար, քաղաքացի կա։

«Որտեղից սկսվել է պայթյունը, այդ հատվածում ենք իրականացնելու որոնողափրկարարական աշխատանքները»,- նշեց նախարարը։

Փամբուխչյանը նշեց, որ դեռևս շենքը ապամոնտաժելու մասին խոսք այս պահին չկա, քանի որ իրենք այժմ մտածում են անհետ կորած քաղաքացուն գտնելու մասին։

ԱԻ նախարարը տեղեկացրեց, որ որոնողական աշխատանքներն իրականացնելու տարածքը փոքրացվել է, և այժմ այդ հատվածում են փնտրում ամեն բան։

«Այսօր ևս շներին գործի ենք դնելու։ Պատասխանատու հայտարարում եմ, որ այս օրերին մասնագետների որևէ պակաս չի եղել, որևէ երկրից օգնության կարիք չի եղել»,- նշեց նա։