Լիբիայի ափերի մոտ 165 միգրանտ է փրկվել

Լիբիայի առափնյա պահպանության ծառայությունը փրկել է 165 անօրինական միգրանտի, ովքեր փոքր մոտորանավակով Միջերկրական ծովը հատելով Եվրոպա հասնելու փորձ էին ձեռնարկել. հայտնում է Akhbar Libiya 24 տեղեկատվական պորտալը։
Մոտորանավակը խորտակվել է գերբեռնվածության պատճառով։ Աղետի ազդանշան ստանալուց հետո ծառայությունն այնտեղ է ուղարկել փրկարարական նավ։ Կա 1 զոհ։ Դեպքը տեղի է ունեցել Տրիպոլիից արևմուտք գտնվող Էզ-Զավիա քաղաքի ափից ոչ հեռու։ Միգրանտները եղել են տարբեր երկրների քաղաքացիներ։
Լիբիայի իշխանությունները գրեթե ամեն օր արձանագրում են երկրի տարածքով Եվրոպա հասնելու փորձեր, որոնց հաճախ են ավարտվում ողբերգությամբ։