Քիմ Քարդաշյանի գրավիչ կերպարը՝ երեխաների հետ հանգստանալիս (լուսանկար)

«Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուի աստղ, մոդել և գործարար Քիմ Քարդաշյանն իր երեխաների հետ շրջում է Ճապոնիայում։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
42-ամյա աստղը կիսվել է Նորթի նոր լուսանկարներով իր քույրերի ու եղբայրների և զարմիկի՝ Պենելոպեի հետ: Ամբողջ ընտանիքը ճամփորդում է Ճապոնիայով, և Կիոտոն դարձել է նոր ուղղություն: Լուսանկարում Քիմ Քարդաշյանը կեցվածք է ընդունել սպիտակ տոպով, կապույտ մուշտակով, ջինսե տաբատով և սպորտային կոշիկներով։ Տեսքը լրացրել է կապույտ ակնոցները։ Երեխաները նույն ոճով նկարվել են: Լուսանկարներում գործարար կինը ցույց է տվել Ճապոնիայի գեղատեսիլ բնապատկերները, ինչպես նաև ճանապարհորդության այլ դրվագներ։