Բանակցությունների ընթացքից է կախված՝ Վաշինգտոնում փաստաթուղթ կստորագվի՞, թե ոչ․ Եղոյան
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպմանը ներկա է եղել նաև ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ինչն, ըստ նրա գործընկեր Արման Եղոյանի, զարմանալու տեղիք չպետք է տա․ Փաշինյանի որոշումն է դա եղել։
«Պարոն Ռուբինյանը ԱԺ փոխխոսնակն է, ու ոչ մի վատ բան չկա, որ նրա դեմքով ԱԺ-ն էլ է մասնակցում բանակցություններին։ Պարոն Ռուբինյանի ներկայությունը չի նշանակում, որ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված են»,- նշեց նա։
Ըստ Եղոյանի՝ բանակցությունները երկար են տևելու, քանի որ բովանդակային քննարկում է լինելու։
«Բանակցությունները տեղի են ունենում, որ վերջում լինի արդյունք։ Եթե բոլոր հարցերի շուրջ հնարավոր լինի համաձայնության գալ, բնականաբար, այն պիտի նաև արձանագրվի։ Ընթացքից է կախված՝ կլինի՞ որևէ փաստաթուղթ, թե՞ ոչ»,- նշեց Եղոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։