Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Աղազարյանի անձնական նամակագրության մասին դիմումը․ մանրամասներ

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Աղազարյանի անձնական նամակագրության մասին դիմումը․ մանրամասներ

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը: Հայտնել է Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը:

Նրանք դիմել էին քրեական վարութ հարուցել  նամակագրության, հեռախոսային խոսակացությունների գաղտնիությունը ապօրինի խախտելու հարցով:

Քննիչը մերժել է վարույթ հարուցել՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմքեր չկան:

Որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում։

Ավելի վաղ հայտի էր դարձել, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսն է քննչական կոմիտեի կողմից առգրավվել։ Դրանում առկա անձնական նամակագրությունը հասանելի է դարձել ՔՊ-ականներին: