Լավրովը Թուրքիայում կքննարկի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Լավրովը Թուրքիայում կքննարկի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա։ Ի թիվս այլ հարցերի, Թուրքիայում կքննարկվի Անդրկովկասում տիրող իրավիճակը։ Տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունից։

Ի թիվս այլ հարցերի կքննարկվեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման, տրանսպորտային կապերի և հաղորդակցության ապաշրջափակման հարցերը։