Բոլոր լողափերում ծխելը կարգելվի

Հուլիսից Բարսելոնան կարգելի ծխել իր բոլոր լողափերում, հայտնել է քաղաքապետարանը, փոխանցում է Reuters-ը։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ անցած տարի փորձնական ծրագրի շրջանակներում արգելվեց ծխել քաղաքի 10 լողափերից չորսում:
«Լողափերը, որտեղ ծխելն արգելված է, ապրելու համար ավելի առողջ վայրեր կառաջարկեն՝ ավելի քիչ թափոններով եւ հարգանքով շրջակա միջավայրի նկատմամբ», - ասվում է հայտարարության մեջ:
Իսպանական մի քանի մարզ 2020 թվականին արգելափակումներ էին մտցրել՝ COVID-19-ի տարածումը զսպելու համար, մինչդեռ մյուսները, ինչպիսիք են Բալեարյան կղզիները, այդ թվում՝ Մայորկան, բնապահպանական նկատառումներով արդեն ձեռնարկել էին այդ միջոցը մինչ համավարակը:
Կանարյան կղզիները, Անդալուզիան, Գալիցիան եւ Վալենսիան հետեւել են այս օրինակին՝ ծխելու մասնակի կամ ամբողջական արգելք սահմանելով իրենց լողափերում: