Մի շիզոֆրենիկ եկավ, խեղաթյուրեց պատմությունը, մեզ գցեց կրակը․ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի շահերը

Մի շիզոֆրենիկ եկավ, խեղաթյուրեց պատմությունը, մեզ գցեց կրակը․ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի շահերը

Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոն հերթական անգամ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին՝ նրան որակելով վտանգավոր Հայաստանի համար:

Ըստ Լուկաշենկոյի՝ Փաշինյանը «չափազանց վտանգավոր խաղ է սկսել», և որ «նա կոչնչացնի Հայաստանը»:

Հայաստանում շատ բուռն արձագանքեցին հերթական այս հայտարարությանը:

«Իսկ ի՞նչ փոխվեց Լուկաշենկոյի հայտարարությունից հետո․ ոչինչ, բացի այն լրատվական միջոցներով տարածելուց, ու բաց թողեցինք կարևորը՝ նրա պահվածքի վերաբերյալ»,- MediaHub-ին ասում է ազատամարտիկ Գրիգորի Ավանեսյանը՝ արդեն 7-րդ անգամ Բելառուսի նախագահ վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված խոսույթը հեգնանք անվանելով։ 

Ազատամարտիկի խոսքով՝ Լուկաշենկոն, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի 30 տարուց ավելի դերակատար երկրներից մեկի ղեկավարը, ծիծաղում է Նիկոլի վրա, իր զարմանքն արտահայտում, որ Հայաստանի առաջնորդն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ 

«Իսկ ի՞նչ է արել Բելառուսը, որպես Արցախի հարցով զբաղվող հիմնական կառույցի՝ ՄԽ-ի դերակատար։ Բանակցային գործում Մինսկի խմբի շրջանակում ահռելի աշխատանք էր տարվել։ Արցախում հաճախ կարելի էր հանդիպել այդ մարդկանց, ովքեր այցելում էին և՛ Բաքու, և՛ Ստեփանակերտ։ Ստատուս քվոն այնուամենայնիվ պահպանվում էր, խաղաղությունը թեկուզ ոչ երկարատև, պահվում էր։  Հիմա մի շիզոֆրենիկ եկավ, խեղաթյուրեց պատմությունը, մեզ գցեց կրակը։ Ու էսօր ի տես աշխարհի Լուկաշենկոն ծաղրում է մեր պետությանը»,- շեշտեց նա։

Ավանեսյանի համոզմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը լիներ լուրջ ղեկավար, ժողովրդական լեզվով ասած՝ «խոսքին տեր կանգնող տղա լիներ», ապա այսօր ոչ միայն Լուկաշենկոն, այլ անգամ գերտերությունների ղեկավարները հաշվի կնստեին նրա հետ։ 

«Բայց Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները ցույց են տվել մեկ բան․ նա չի ներկայացնում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը»։

Հունան Թադևոսյան