24 ժամ ջուր չի լինելու

24 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին  ժամը 10.00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝
Դավթաշեն 1-3-րդ թաղամասերի, Աղաբաբյան  փողոցի, 
Կոտայքի մարզի՝
Քասախ գյուղի  Մուշ թաղամասի և Անդրանիկի փողոցի  ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: