Զինծառայողների ատեստավորման կարգը․ մանրամասնում է նախարարը
Առաջարկում ենք սահմանել մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման ու վերահսկման գործառույթների շրջանակը, այդպիսի զինվորական պաշտոններ զբաղեցնող բոլոր կազմերի՝ պայմանագրային զինծառայողների կողմից կամավոր հիմունքներով և պարտադիր կարգով ատեստավորմանը մասնակցելու ընթացակարգն ու զինծառայողների ատեստավորման շրջանակներում գնահատման ուղղությունները։
Այդ մասին այսօր կառավարության նիստում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ ատեստավորում իրականացվում է պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված ատեստավորման հինգ կենտրոններում և տասը հանձնաժողովների միջոցով։
«Հիսուն հարց է լինելու, և ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն լավ գնահատական ստացած զինծառայողները»,- ասաց Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։