Հերակլեսը 2000 մանուկ սպանեց՝ մանկասպան կարգվեց, Նիկոլը 5000 երեխայի կյանք խլեց, Աստծո տեղ են դնում
Ես գիտեմ, որ մեր՝ ծնողներիս պահանջը տեղին ու ճիշտ էր։ Այդ մասին այսօր ՔԿ-ի դիմաց MediaHub.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արամ Տոնոյանի հայրը՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած դեպքերին։
Նա նշեց, որ ցուցանակ է դնելու իր որդու շիրմաքարի մոտ՝ նշելով, որ նիկոլականների մուտքն իր որդու գերեզման արգելվում է։
«Ինքն իրավունք չունի երեխաների շիրիմներին մոտենալ, չոքել, ներողություն խնդրել»,- ասաց զոհվածի հայրը:
Ըստ նրա՝ միայն ներողությունով չէ․ Հերակլեսը 2000 մանուկ սպանեց, պատմության մեջ մնաց մանկասպան, Նիկոլը 5000 երեխայի կյանք խլեց, Աստծո տեղ են դնում։
Մանրամասները՝ տեսանյութում։