Իշխանություններն այս գիշերվանից հետո մի քիչ կհանգստանան․ քաղաքագետ

Իշխանություններն այս գիշերվանից հետո, կարծում, եմ մի քիչ կհանգստանան, որովհետեւ Թուրքիայի նախագահական ընտրությունների ավարտին դեռ 2 շաբաթ կա, ավելին ասեմ՝ Էրդողանը լավ շանսեր է ստացել, այդպիսի շանսեր են ստացել նաեւ Փաշինյանն ու ԱլիեւըMediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ։ 

«Մեր տարածաշրջանում տեղի են ունենում աշխարհաքաղաքական զարգացումներ։ Ալիեւը կարծում էր, որ Թուրքիայում հնարավոր է իշխանափոխություն լինի, ուզում էր մաքսիմալը պոկել Հայաստանից ու Արցախից։ Հիմա շտապելու բան չկա, գոնե  2 շաբաթ ժամանակ են ստացել»,-ասաց նա։

Գրիգորի Խաչատուրովի դատավարությունը, Հայաստանում տեղի ունեցող այլ զարգացումները Մելիք-Շահնազարյանը պայմանավորում է վերը նշվածով։

Ըստ նրա՝ թշնամին լավ գիտի, թե հայկական դիմադրողականության ուժը որտեղ է, եւ որքան կարող է հայ ժողովուրդը դիմադրել արտաքին սպառնալիքներին։

«Այն, ինչ անում են այստեղ գտնվող իրենց կամակատարների միջոցով, որպեսզի հայ ժողովրդի դիմադրողականությունը մաքսիմալ կոտրեն, ինչպես տեսնում եք, հակառակ արդյունքի են հասնում։ Այս իրավիճակը նաեւ միասնություն է ձեւավորում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանությում։