Ե՞րբ կգործարկվի Աբխազիայով անցնող երկաթուղին. Վահան Քերոբյանը մանրամասնում է

Ե՞րբ կգործարկվի Աբխազիայով անցնող երկաթուղին. Վահան Քերոբյանը մանրամասնում է

2021 թվականի սկզբին մենք Իրանի Իսլամական Հանրապետությունում առևտրային կցորդ նշանակեցինք հենց այն նպատակով, որպեսզի առևտրաշրջանառության կտրուկ աճ ապահովվի, և մեր պլանն իրականանում է:

Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այժմ քննարկվում է ԵԱՏՄ -Իրան ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգումը և լավարկումը, որը թույլ կտա ավելի լավ միջավայրում առևտուր անել: Այսօր, եթե խոսենք երկու երկրների առևտրաշրջանառության խոչընդոտների մասին, առաջին հերթին պետք է նշել բանկային համակարգը, դրանցով փոխանցումների դժվարությունները բավականին կաշկանդում են առևտուրը»,-ասաց Քերոբյանը: 

Խոչընդոտներից մեկն էլ Հայաստանից դեպի Իրան արտահանումների մեջ է, որտեղ Իրանն ունի որոշակի սահմանափակումներ, և շատ քիչ է շահագրգռված ապրանքների ներմուծման մեջ: 

«Պետք է նշեմ նաև, որ մենք աշխատում ենք որպեսզի Իրանով անցնող լոգիստիկ ուղիները դառնան ավելի հասանելի հայ բեռնափոխադրողների համար: Այսօր ունենք որոշակի հաջողություն Իրանով և Կասպից ծովով ապրանքների արտահանումը և ներմուծումը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ կազմակերպելու ուղղությամբ»,-նշեց նախարարը: 

Հարցին, թե ավելի քանի 25 տարի չի գործում Վրաստանից դեպի Ռուսաստան՝ Աբխազիայով անցնող երկաթուղին և արդյոք իրատեսական է համարում առաջիկայում երկաթուղու գործարկումը, Քերոբյանը պատասխանեց, որ խնդիրն այդքան էլ հայկական կողմից կախված չէ, բայց իրենք ժամանակ առ ժամանակ շոշափում են հարցը՝ ճշտելու, օրինակ, արդյոք փոփոխություններ կան մոտեցումների մեջ: 

«Այս պահին ասել, որ իրավիճակը բավական տաք է, որպեսզի սկսենք հարաբերությունները, այդպես չէ: Այսինքն՝ մեր վերջին քննարկումները, որոնք մի քանի շաբաթ առաջ էին, ցույց են տալիս, որ այստեղ պոտենցյալ չկա»,-ամփոփեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում