ՌԴ-ում ոստիկանը սպանել է սիրուհուն, ապա փորձել ինքնասպան լինել

ՌԴ Սիկտիվկարի շրջանում ոստիկանը վիճաբանության ժամանակ սպանել է սիրուհուն և փորձել ինքնասպան լինել։ Այժմ նա դանակի հարվածներով հոսպիտալացվել է։ Նրան պահում են մասնագիտացված բաժանմունքում՝ ուշքի գալուց հետո հարցաքննվելու։
Ողբերգությունը տեղի է ունեցել Գորկու փողոցում։ 53-ամյա Իվան Խուդյաևը այցելել էր 54-ամյա կնոջը։ Նրանց միջև վիճաբանություն է ծագել, և Իվանը դանակով հինգ հարված է հասցրել սիրելիին։ Կինը տեղում մահացել է։
Խուդյաևն անմիջապես զանգահարել է շտապօգնություն և խոստովանել ամեն ինչ։ Այժմ նա գտնվում է հիվանդանոցում՝ պարանոցի կտրած-ծակած վերքերով։
Հարուցվել է քրեական գործ «սպանություն» հոդվածով, Իվանին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։