Տեսակցել եմ բախումների հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիների

Մի քանի հիվանդանոցներում տեսակցել եմ քաղաքական իշխանության հրահրած բախումների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիների:
Այս մարդկանց հետ զրույցները, կոնկրետ միջադեպի վայրում արձանագրածս ինձ թույլ է տալիս պնդել, որ անհամաչափ ուժի և դաժանության դրվագներից բացի քաղաքացիների արժանապատվությունը տրորող գործիքակազմ է ներդրվել:
Շարունակում եմ պնդել` քաղաքական իշխանությունը բախումների տանելու և մարդկանց արդարացի պայքարը ճնշելու չափազանց անընդունելի մեթոդներ է ընտրել, որովհետև թքած ունի քաղաքացու կամքի և անվտանգության վրա:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան