Փաշինյանն իր մոտ է հավաքել ուժային կառույցների ղեկավարներին ու Անդրանիկ Քոչարյանին

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում ուժային կառույցների ղեկավարների հետ:
MediaHub-ի լրագրողը հայտնում է, որ բացի ՆԳ նախարար Վահե Ղազարյանից, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից, քննարկմանը հրավիրված են նաև ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը:
Օրակարգն ու այլ մանրամասներ քննարկումից դեռ հայտնի չեն:
Լիա Սարգսյան