ԲԴԽ-ն դատավորի համար առաջարկել է Անուշավան Մուշեղյանի թեկնածությունը

ԲԴԽ-ն դատավորի համար առաջարկել է Անուշավան Մուշեղյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 16-ին որոշում է ընդունել, որով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու համար Հանրապետության նախագահին է առաջարկվել Անուշավան Մուշեղյանի թեկնածությունը։

Որոշման մեջ նշվում է․

«1. Հանրապետության նախագահին առաջարկել Անուշավան Գագիկի Մուշեղյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Անուշավան Գագիկի Մուշեղյանի՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած»:

Նշենք, որ Անուշավան Մուշեղյանը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2021 թվականի նոյեմբերի 10-ին, Արմեն Սարգսյանի հրամանագրով։