Արտակարգ դեպք՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեթի գործարանում. ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արտակարգ դեպք՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեթի գործարանում. ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներ

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակար դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող պահեստում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 4-րդ, 2-րդ, 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ:

Ժամանել է նաև թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի եռահարկ տանիքում:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 1 բրիգադ և «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները, որի արդյունքում կրակի տարածումը կանխվել է, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Այս պահին հրշեջները տեղում իրականացնում են հետախուզական աշխատանքներ, որպեսզի եթե կրակի օջախներ հայտնաբերվեն, այն մարեն: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գործարանը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:  

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան: