Քութաիսիում հորդառատ անձրևները հեղեղել են միջազգային օդանավակայանը (տեսանյութ)

Քութաիսիում հորդառատ անձրևները հեղեղել են միջազգային օդանավակայանը. հայտնում է SputnikGeorgia-ն։
Սրահներից մեկում տանիքի ներքին հատվածը փլուզվել է, որոշ հատվածներ լցվել են ջրով։
Առայժմ բոլոր թռիչքներն իրականացվում են ըստ չվացուցակի, ներառյալ Red Wings ավիաընկերությունը, որն արդեն օդ է բարձրացել Մոսկվայից։
Տեսանյութը՝ այստեղ