Սպանախի վնասակար հատկությունները

Սպանախի վնասակար հատկությունները

Սպանախի օգտակար հատկությունները ապահովում են աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի  առողջությունը, ոսկորների հանքայնացումը, կանխում է տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիան, կատարակտը, աթերոսկլերոզը, սրտի ինֆարկտը, ունի հակաքաղցկեղային և հակախոցային հատկություններ:

Սպանախը հարուստ է հանքանյութերով` կալիում, մանգան, ցինկ, մագնեզիում, երկաթ, կալցիում, վիտամիններով, գունանյութերով և ֆիտոսննդարար նյութերով: Սպանախը պարունակում է այնպիսի վիտամիններ, ինչպիսիք են՝ ֆոլիևյան թթու (Folic acid), նիացին (niacin), վիտամիններ` A, B6, C և այլ վիտամինների մնացորդներ: 

Սակայն սպանախը թրթնջակաթթու է պարունակում, որի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների առաջացման։ Խորհուրդ չի տրվում օգտագործել միզաքարային հիվանդության, երիկամային քարերի և խոցային հիվանդության, ինչպես նաև օրգանիզմում աղափոխանակության խանգարումների դեպքում։