Արթուր Վանեցյանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի հանրահավաքին․ խոսնակ

Երեկ հայտարարվեց, որ նոյեմբերի հինգին Ֆրանսիայի հրապարակում նախատեսվում է հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի և Արցախը հայկական պահելու։
Ընդդիմաիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էր հայտարարել հանրահավաքի տեղի ու ժամի մասին՝ կոչ անելով քաղաքական բոլոր ուժերին միանալու համահայկական պայքարին։
«Հայրենիք» կուսակցությունը ևս մասնակցելու է հանրահավաքին։ MediaHub.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Մենք մասնակցելու ենք հանրահավաքին, սակայն հարթակից ելույթներ չեն լինելու»,- նշեց Հակոբյանը։
Նա տեղեկացրեց, որ, ամենայն հավանականությամբ, Արթուր Վանեցյանը ևս կմասնակցի հանրահավաքին։
Հիշեցնենք, որ երեկ էլ «Հայրենիք» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր՝ իրենք պայքարը շարունակում են, ու անելու են ամեն բան՝ Արցախի շահը պաշտպանելու համար։
Նարե Գնունի