Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս են եկել ՀՀ-ից. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս են եկել ՀՀ-ից. Փաշինյան

Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից։ Չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված, գուցե, նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես հույս ունեմ, որ շատ հստակ ենք այդ ուղերձը տալիս և նաև կոչ եմ անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին ՝ որպես առաջնային պլան ունենալ ՀՀ-ում մնալը։ Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, այն դեպքում, երբ դե ֆակտո ցանկություն և հնարավորություն չի լինելու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ՀՀ Կառավարության քաղաքականությունն է ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում։