Նիկոլ Փաշինյանն Արման Բոշյանին արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ է նշանակել

Նիկոլ Փաշինյանն Արման Բոշյանին արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ է նշանակել

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արման Բոշյանին արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Արման Բոշյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ: