MAN ավտոբուսի վարորդը ազատվել է աշխատանքից. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Հարգելի՛ գործընկերներ,
երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։
Տեղեկացնում եմ, որ նշված վարորդը ազատվել է աշխատանքից։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան