FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան -Դուբայ- Երևան երթուղով

FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան -Դուբայ- Երևան երթուղով

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 16-ից մեկնարկելու է Երևան - Դուբայ - Երևան երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: