Էլի չի խոսում

Էլի չի խոսում

ՔՊ-ից հեռացվելուց հետո անգամ արդեն նախկին ՔՊ-ական և ՔՊ ֆրակցիայից անկախացած պատգամավոր Հակոբ Ասլանյանը ոչ մի բառ չի ուզում խոսել մամուլի հետ։

MediaHub-ն այսօր փորձեց նրանից մեկնաբանություն ստանալ երեկվա վարչության նիստի որոշմամբ իրեն ՔՊ-ից հեռացնելու վերաբերյալ, սակայն Ասլանյանն ասաց՝ չի մեկնաբանում։

«Ես ասել եմ, որ առաջիկայում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու դեռ»,- ասաց Ասլանյանը։

Ասացինք, որ մենք անհանգստացած ենք իր ճակատագրով, Ասլանյանը շնորհակալություն հայտնեց ու նորից կրկնեց՝ ոչ մի մեկնաբանություն։

Նրան հիշեցրինք, որ ամիսներ առաջ ավտոբուսում ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի հետ միջադեպից հետո Վարդանյանի հետ իշխանությունը շատ դաժան վարվեց, հիմա մոտավորապես նույն կերպ իր հետ է վարվում, սակայն Ասլանյանն այստեղ էլ ասաց․ «Ոչ մի մեկնաբանություն»։

Վահե Մակարյան