Ադրբեջանն ամենաուշը 2025 թվականին պատրաստվում է պատերազմի․ Էդգար Ղազարյան

Այդ հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքով երաշխավորում է ուղևորների, բեռների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով՝ ՀՀ-ից ԼՂՀ և որևէ սահմանափակում չկա։ Ստացվում է դա նոր պարտավորություն է, որը հայկական կողմը, չգիտեք` ինչի համար է ստանձնել, միգուցե եկել են բանավոր համաձայնության և հետևողականորեն կազմաքանդում են Արցախի Պաշտպանության բանակը՝ խոցելի դարձնելով մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը, քանի որ այս պահի դրությամբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսվում է, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը 2025 թվականի նոյեմբերի 9-ին պետք է ավատի իր առաքելությունը Արցախում։ Իսկ ժամկետը երկարացվում է այն դեպքում, եթե կողմերից մեկը չի ասում, որ դրա անհրաժեշտությունը չկա, իսկ Ադրբեջանն արդեն ասել է, որ այս պահից էլ այդ խաղաղապահ առաքելության ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Ղազարյանը։ Նա վստահեցրեց, որ պարզ է՝ եթե խաղաղապահները դուրս գան, Արցախի ՊԲ-ն էլ այս ընթացքում բավարար զինված ու մարտունակ չլինի, նշանակում է` Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը չի ապահովվում, «Սա Արցախը թշնամուն հանձնելու պլանավորած հերթական գործողությունների մասն է։ Ընդ որում, ԱԽ քարտուղարն ասում է, որ Արցախից վերադառնում են մարտական գործողությունների ժամանակ այնտեղ գտնված հայկական զինված ստորաբաժանումները, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Ղազարյանը։ Ըստ նրա՝ այս ամենը, ինչ կատարվում է այսօր, Ադրբեջանի պահանջն է․
«Ալիևը պահանջել և իր հայտարարություններում հրապարակային ասել է, որ Արցախը պետք է զինված ուժեր չունենա։ Ոչ միայն Արցախը, ՀՀ ԶՈՒ-ն ևս քայքայում են, Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ սկզբունքային կետերը, որ կան, այդ կետերից մեկն էլ հենց վերաբերում է հայկական բանակի կազմաքանդմանը, քանի որ հայկական կողմը չպետք է ձեռք բերի նոր սպառազինություն, համալրի իր ԶՈՒ-ն, քանի որ դա Ադրբեջանը կդիտարկի որպես ոչ բարեկամական վերաբերմունք, իսկ Ադրբեջանն ամենաուշը 2025 թվականին պատրաստվում է պատերազմի, Նիկոլ Փաշինյանն էլ հնարավոր համարում է նույնիսկ երեք ամսից պատերազմ սկսելը, ստացվում է՝ իրենք պատրաստվում են պատերազմի, մեզնից էլ պահանջում են ապառազմականացում, առաջին հերթին` Արցախի, նաև դանդաղ ընթացքով՝ ՀՀ-ի»։
Ըստ Ղազարյանի՝ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի կողմից նշանակված է ՀՀ ժամանակավոր կառավարիչ․
«Ալիևը հանձնարարություններ է տալիս, սա էլ կատարում է, ասել է` Արցախը Պաշտպանության բանակ չպետք է ունենա, այժ այդ գործընթացն է ընթանում»,- հավելեց Ղազարյանը։
Մերի Գևորգյան