Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը․ Մարուքյան

Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը․ Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում արձագանքել է «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին ու գրել.

«ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարի շարունակ հսկայական ջանքեր են գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար, մինչդեռ 22.07.23-ին, ի լրումն իր նմանատիպ մեկնաբանությունների, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց՝ իր «կյանքի առաքելությունը պատերազմում հաղթելն էր»։

Մինչ մենք բախվում ենք 2020-ի պատերազմի սարսափելի հետևանքներին, որ սանձազերծել էր Ադրբեջանը` ոտնահարելով համաշխարհային իրավունքի ցանկացած նորմ և սկզբունք, այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումը, պաշտպանել 120 հազար հայի իրավունքը՝ արժանապատիվ ապրելու հայրենիքում։

Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը»: