Մենք մեր հողը չենք սիրում, ինչքան էլ, որ հողը ասում է՝ ինձ մենակ մի՛ թող

Բանասիրական գիտությունների դոկտոր, գրող, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հետ զրուցել ենք մշակույթի բուհերի օպտիմալացման, Հայրենիքի կորստի, Արցախի հանձնման եւ մեր անպատասխանատվության մասին։ Բաքի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ինչպես նաեւ երկու կողմից թշնամիներով շրջափակված լինելու, եւ հասարակության քար անտարբերության մասին։