Ինձ մտահոգում է, բայց նաև ուրախացնում է փաստը, որ նման ծավալով կոկաին է հայտնաբերվել․ ԲՏԱ նախարար
Քննարկումը եղել է փակ նիստի ֆորմատով, այսինքն՝ կարիք չկա մանրամասներ հայտնելու։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանն իրենց փակ նիստի ընթացքում։
Նրա խոսքով՝ ինքը լիազորված չէ ներկայացնելու, թե ինչ է քննարկվում, որ թեմաներն են օրակարգում։
Հարցին, թե որպես այս Կառավարության անդամ, ինքն ինչպե՞ս է վերաբերում մոտ մեկ տոննա կոկաինի՝ Հայաստան ներկրմանը, Ռոբերտ Խաչատրյանը պատասխանեց․
«Մենք կապ չունենք դրա հետ։ Ինձ մտահոգում է այդ ամենը, բայց պատրաստ չեմ հանրային ձևով պատասխանել։ Այո՛, ինձ մտահոգում է այս ամենը, բայց ուրախացնում է փաստը, որ նման դեպքը բացահայտվել է»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։