Վատիկանն առաջինն է Եվրոպայում, որը Ռուսաստանին գազի դիմաց վճարեց ռուբլով

Վատիկանն առաջինն է Եվրոպայում, որը Ռուսաստանին գազի դիմաց վճարեց ռուբլով

Վատիկանի բանկը ռուսական գազի դիմաց վճարում է կատարել ռուբլով, հաղորդում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ պետությունը, որը գտնվում է Հռոմի կենտրոնում, ՌԴ Կենտրոնական բանկից 10 մլն եվրոյին համարժեք ռուբլի է գնել։

Ըստ աղբյուրների՝ Վատիկանը կատարել է բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք ներառված են ռուբլով գազի գնման ալգորիթմում։ Ռուսական արժույթով էներգառեսուրսների գնման եղանակը նախկինում սահմանվել էր Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։