Յոթ գործնական առաջարկներ ներկայացրեցի Կոնգրեսին՝ ապահովելու համար մեր իրավունքների վերականգնումը. Արտակ Բեգլարյան

Յոթ գործնական առաջարկներ ներկայացրեցի Կոնգրեսին՝ ապահովելու համար մեր իրավունքների վերականգնումը. Արտակ Բեգլարյան

Քիչ առաջ ավարտեցինք ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումները՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ կոնգրեսական Քրիս Սմիթի նախագահությամբ:

 

Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․

«Որպես հիմնական զեկուցողներից մեկը՝ ես ներկայացրեցի Արցախի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունը, ընթացիկ հանցագործությունները մեր մշակութային ժառանգության ու սեփականության հանդեպ, ինչպես նաև ՀԱՅ գերիների վիճակը: Ես նաև յոթ գործնական առաջարկներ ներկայացրեցի Կոնգրեսին՝ ապահովելու համար արդարադատությունը, մեր իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը»: