Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ կենսագրությամբ ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքացին
Այն խոստումներն ու ակնկալիքները, որ մարդկանց տրվեցին, ոչ միայն թղթի վրա մնացին, այլեւ դրա հակառակը տեղի ունեցավ, այս 5 տարիները անկման տարիներ էին․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ «Սպանված քաղաքացու օրը» խորագրով հավաքի ժամանակ։
«Քաղաքացու օր ասելով իրենք նկատի ունեն իրենց իշխանության գալու օր, 35 տարի առաջ նոյեմբերի 29-ը եւս տոն էր՝ Հայաստանի խորհրդայնացման օրն էր․ տոնը օրվա իշխանության հետ վերացավ։ Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ կենսագրությամբ ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքացին»,- ասաց Մելիքյանը․
Ըստ նրա՝ Փաշինյանը հայտնի է փողով հոդված գրող, բանսարկու, քաղաքական պատճառներով ամենավերջին սրբությունների վրայով անցնող մարդ։
Մանրամասն՝ տեսանյութում։