Կարելի է քննադատել, բայց չընդունել, որ ՌԴ-ը հսկայական ջանքեր է գործադրում, անարդար է. ՌԴ դեսպան

Ռազմական բախումների ճանապարհը չի կարող հանգեցնել առկա խնդիրների լուծմանը: Այդ մասին այսօր Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք համայնքում, պատասխանելով MediaHub.am-ի հարցին, ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ քաղաքական ու դիվանագիտական ջանքերը կարող են օգուտ տալ։

«Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման գործընթացը, որը գործարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, շարունակվի՝ չնայած բոլոր խնդիրներին և հակասություններին։ Դա հեշտ չէ, դա մեծ ջանքեր է պահանջում, բայց մենք դա արել ենք և մտադիր ենք անել նաև հետագայում։ Ռուսաստանի գործողություններն, իհարկե, կարելի է քննադատել, բայց չընդունել, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, անարդար է»,- նկատեց ՌԴ դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում