Բարսելոնան պատմության մեջ երկրորդ անգամ կրկնել է 59 տարվա վաղեմության ակումբային հակառեկորդը

Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտվել է Մադրիդի «Ատլետիկոյին» (1:2) Լա լիգայի 18-րդ տուրի խաղում և կրկնել է ակումբի հակառեկորդը Իսպանիայի առաջնությունում տնային պարտությունների առումով։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Աղբյուրի համաձայն, Լա Լիգայում երեք տնային խաղում անընդմեջ պարտվելով՝ «բլաուգրանաները» կրկնել են իրենց վատագույն արդյունքը մրցաշարում, որը գրանցել էին նաև 1965-ին և 1987-ին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նախկինում պարտվել էր Լաս Պալմասին (1:2) ու Լեգանեսին (0:1): Այս պահին Ֆլիկի թիմը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ անցկացրած 19 խաղից հետո վաստակելով 38 միավոր։
Աղբյուրը՝ Armsport.am: