Երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում

Կիրակի երեկոյան Իրկուտսկում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի միասնական երկրաֆիզիկական ծառայության Բայկալի մասնաճյուղը։
Երկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ ժամը 20:11-ին (Մոսկվայի ժամանակով 15:11-ին) Բուրյաթիայի Հանրապետության Օրլիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել երկրաշարժ: Էպիկոնտրոնում ուժգնությունը կազմել է 6,5 բալ։
Սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել նաև Իրկուտսկում և նրա արվարձաններում։
ԱԻՆ Իրկուտսկի շրջանի գլխավոր տնօրինության տվյալներով՝ ավերածություններ կամ զոհեր չկան։