2-ամյա երեխան ծնված օրվանից սպիտակուցային սննդով չի կերակրվել ու մահացել է․ ծնողներն ազատազրկվել են

ՌԴ Կրասնոյարսկից մահացած երկու տարեկան աղջնակի ծնողները, ովքեր երեխային ծնված օրվանից սպիտակուցային սննդով չեն կերակրել, դատապարտվել են 11 ամսվա ուղղիչ աշխատանքների։
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու ու դստերն առանց օգնության թողնելու համար, հայտնել է մարզային քննչական կոմիտեն։
Ողբերգությունը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 20-ին։ Երեխան հիվանդացել է մրսածությամբ, սակայն հոգնածության և անեմիայի պատճառով (վեգանական սննդակարգից) օրգանիզմը չի կարողացել հաղթահարել վարակը։