Ոչ թե արժանապատիվ, այլ բարձր աշխատավարձ․ Փաշինյանն ու Պապիկյանը քննարկում են սպաների աշխատավարձը
Սպան և զինվորը հանրության կողմից պետք է գնահատվեն ըստ արժանավույն, որպես հայրենիքի պաշտպաններ, բայց մենք էլ, զինվորականներն էլ, մեր գերատեսչությունը պետք է արժանանա այդ հարգանքին։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այստեղ կարևոր է նշել, որ սպան այսուհետ որակավորում ստանալուց հետո կարող է ստանալ արժանապատիվ աշխատավարձ»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց արժանապատիվ բառը փոխարինել բարձր բառով՝ ուղղակի բարձր աշխատավարձ։
«Բարձր աշխատավարձ, պարոն վարչապետ»,-արձագանքեց Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում