Ես ո՛չ խոշոր եղջերավորների կոնֆերանսին եմ մասնակցում, ո՛չ ձեր ֆրակցիայի նիստերին․ Ալեքսանյան

Հարգելի ընդդիմադիր գործընկերներ և հատկապես, պարոն Խաչատրյան, էդ ինչի՞ համար էր էստեղից արված հայտարարությունը։ Հիմա, ակնհայտ է, որ եկել եք էստեղ, պարոն Մանուկյանի գլխավոր դերում գտնվելու փաստով, ինչ-որ բան եք փորձում հրահրել, արտահայտություններ եք անում, բոցաշունչ բան եք անում, ասում եք՝ Վահագն Ալեքսանյան, էս մի կոնֆերանսին, էն մի կոնֆերանսին․․․ կարո՞ղ ա հույսը նրա վրա է, որ ես գամ ասեմ՝ ոչ, ես ո՛չ խոշոր եղջերավորների կոնֆերանսին եմ մասնակցում, ո՛չ ձեր ֆրակցիայի նիստերին։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ 

«Եթե հույսը դրա վրա է, նման բան չի լինելու այստեղից, պարոն Խաչատրյան, ես նման բան չեմ ասելու։ Խնդրում եմ մնալ պարկեշտության սահմաններում։ Եթե կարծում եք՝ ինձ հետ բանավիճելու, անձնական քննարկելու բան ունեք, ինչքան հիշում եմ՝ Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս փորձել է ինձ և ձեզ բանավեճի հրավիրել, դուք բոլոր անգամները հրաժարվել եք, ինչպես ձեր խմբակցության 100 տոկոսը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում