ԱՄՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի որոշ սահմանային բնակավայրեր․ ո՞րն է պատճառը

ԱՄՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի որոշ սահմանային բնակավայրեր․ ո՞րն է պատճառը

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունն իր պաշտոնական կայքում նախազգուշացում է հրապարակել, որով արգելում է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին այցելել Վարդենիս, Գորիս, Կապան ու Երասխ։

Վաշինգտոնը քաղաքացիներին խստորեն կոչ է արել չայցելել այս հատվածներ՝ հայ-ադրբեջանական սահմանին բարձր վտանգի պատճառով։