Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Այս պահին քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Այս մասին գրում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Լեւոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում բնորոշելով այն որպես կեղծ։ Հայտնելով, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»։