Բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացին առնչվող հարցերն են քննարկվել Կոտայքի մարզպետարանում

Բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացին առնչվող հարցերն են քննարկվել Կոտայքի մարզպետարանում

Կոտայքի մարզպետարանում կայացել է հանդիպում ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, ՀՀ ԱՆ ԱԱԻ – ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի և մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ:​

Հանդիպումը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը. ներկա են գտնվել ՀՀ Կոտայքի մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պատասխանատուներ:

Հանդիպման նպատակը բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման /ՇՄԶ և պարտադիր հավաստագրման գործընթացի վերաբերյալ իրազեկումն էր:

ՇՄԶ կրեդիտավորված դասընթացները ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի​ կողմից կիրականացվի անվճար` որոշակի մասնագիտությունների գծով:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլի համար սահմանված վերջնաժամկետը 2023թ․-ի հունվարի 1-ն է։