Էդգարը միայնակ իր վրայից թափ է տալիս գարշահոտ ճանճերին. նմուշի համար գոնե մեկ ընդդիմադիր չկա. Զոհրաբյան

Էդգարը միայնակ իր վրայից թափ է տալիս գարշահոտ ճանճերին. նմուշի համար գոնե մեկ ընդդիմադիր չկա. Զոհրաբյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այս պահին խորհրդարանում տեղի է ունենում Քրեական օրենսգրքով սահմանված հոդվածով խուլիգանություն։

Թաթար-մոնղոլական արշավանքը Մոցարտի 40-րդ սիմֆոնիան է տեղի ունեցող խուժանության դեմ։

Ընդդիմության տոտալ բացակայությամբ, իշխանական դիշովկա հրոսակը, անլվա, հակահիգիենիկ շակալների նման վրա են տվել Էդգար Ղազարյանին եւ նիստը վերածել բարդակի ու սպառնում են կտրել Էդգարի լեզուն։

Նմուշի համար գոնե մեկ ընդդիմադիր պատգամավոր չկա, որ իրենց իսկ առաջադրած թեկնածուին վրա տված խուլիգաններին, թեկուզ իրենց բնորոշ կիսավախեցած տեմբրով, մի թեթև բան ասի։

Էդգարը միայնակ իր վրայից թափ է տալիս գարշահոտ ճանճերին։