Բուլղարիան չեղարկել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները երկիր մուտք գործող արտասահմանցիների համար

Կիրակի Բուլղարիան չեղարկել է երկիր մուտք գործելու սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մայիսի 1-ին չեղարկվում է սահմանային բժշկական վերահսկողությունը, այլեւս հարկ չկա կանաչ վկայագիր կամ նմանօրինակ փաստաթուղթ ներկայացնել, որը պարտադիր էր Բուլղարիա մուտք գործող բոլոր արտասահմանցիների համար:
Հիվանդացության մակարդակը Բուլղարիայում, որը 6,5 մլն բնակչություն ունի, շարունակում է նվազել: Վերջին մեկ օրում այնտեղ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, կորոնավիրուսից մահացել է 2 մարդ:
Հիվանդանոցներում այժմ 878 հիվանդ է գտնվում, որոնցից 83-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: