Երևանի քաղաքապետի ընտրությունները հաջողելուց հետո կարող ենք իշխանափոխություն անել. Առաքելյան

Կառավարությունը պարտավոր է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել։ Այս մասին այսօր ՀՀ Վարչական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ այսօր «Ապրելու երկիր» կուսակցության անունից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարանին՝ ՀՀ կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

Առաքելյանը նշեց, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, որը հենց օրենքն է պահանջում։ Առաքելյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետի ընտրությունները հաջողելուց հետո կարող են իշխանափոխություն անել։ 

Մանրամասները՝ տեսանյութում