ՊՆ-ն խառնել էր, պիտի ասեր՝ իջացնում ենք ձեր աշխատավարձը, ոչ թե բարձրացնում․ զինվորական

Նախորդ տարվանից ՊՆ գլխավոր ֆինանսիստի հետ եմ խոսել, խոստացան, որ հունվարի 1-ից մեր աշխատավարձերը բարձրանալու են 210-220 տոկոս, բայց էդքան իջավ, ոչ թե բարձրացա. ոնց որ խառնել էին, պիտի ասեին՝ իջնելու ա, ասացին բարձրանալու ա։

Չեմ տեսել, որ ասեն ու անեն։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի անդամներից մեկը։ 

Նշենք, որ այս պահին զինվորականները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ 

Խոսելով բանակում բարեփոխումների մասին՝ վերջինս նշեց, որ ուրախ է, երբ փորձում են ամեն ինչ լավ անել։

«Մեր սահմանին կանգնած տղաներին թող իջացնեն, եթե մեկը լիովին առողջ է, ես կհանձնվեմ։ Էսօր խի՞ մենք առողջ մարդ ունենք պոստերում, չունենք։ Էս մարդիկ սովոր են, որ խրամատում սահման պահեն, ոչ թե 100 հատ ժիմ անեն։ Թող սա ջահելների հետ անեն, կամավորական ջոկատներում տարիքային սահմանափակում չկա, էս եքա մարդը 50 հատ ժիմ անի, հետո ի՞նչ անի, չի կարա»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: